Երեւանի բնակիչ 17-ամյա Արմեն Պ.-ն մեղադրվում է դեռահաս Է.Հ.-ի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել Նոր Նորքում անցած տարվա օգոստոսի 31-ին: Արմենը շենքի մուտքում անառակաբարո գործողություններ է կատարել նույն շենքում բնակվող դեռահաս Է.Հ.-ի նկատմամբ:

Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,  կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: