Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 21-ամյա բնակիչ Վաչե Ղ.-ն մեղադրվում է ծառայության վայրը ինքնակամ լքելու եւ այլեւս այնտեղ չվերադառնալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Անցած տարվա հունիսին Վաչեն զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ լքել է ծառայության վայրը եւ այլեւս չի վերադարձել: 6 ամիս անց Վաչեին գտել են Հունաստանում եւ էքստրադիցիայի ենթարկել Հայաստանի Հանրապետություն:

Վաչեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, որը  նախատեսում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է փետրվարի 12-ին: