5428 թուրք-մեսխեթցիներ ցանկություն են հայտնել վերադառնալ Վրաստան:
Ինչպես հայտնել է Ախիսքիի թյուրքերի «Վաթան» կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովը, նման դիմումով վրացական կողմին դիմած մեսխեթցիներին հայրենադարձի կարգավիճակ է տրվելու:
«Ողջ աշխարհում 8 հազար թուրք-մեսխեթցիներ հայրենիք վերադառնալու համար դիմել են վրացական կողմին: Բացի այդ, 62 ընտանիքներ արդեն տեղափոխվել են Վրաստան եւ սեփական միջոցներով անշարժ գույք են գնել»,- ասել է Բուրհանովը:
Նրա խոսքով, վերջին շրջանում թուրք-մեսխեթցիների ցանկությունը վերադառնալ այդ երկիր, «լրջորեն անհանգստացնում են որոշ շրջանակների»: Այդ ուժերը փորձում են խոչընդոտել նրանց վերադարձին:




























