Ռուսական Օրենբուրգում գործարարի ու նրա կնոջ վրա հարձակման համար ձերբակալվել է վեց մարդ: Հարձակման արդյունքում տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Հետաքննության վարկածով՝ հանցագործներըմտել են ձեռներեցի տուն, ծեծի են ենթարկել նրան, հետո ծեծել ու կապկպել են նաեւ նրա կնոջը: Տունը խուզարկելով՝ կողոպտիչները առեւանգել են գումար ու զարդեր:
Փետրվարի 7-ին 30-ամյա ձեռներեցին տեղափոխել են հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքով: Այնտեղ նա մահացել է, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՔԿ-ն:
Պարզվել է, որ հանցագործությանը մասնակցել են Ուզբեկստանի վեց քաղաքացիներ, որոնք աշխատել են տղամարդու մոտ:
Հարուցվել է քրեական գործ:




























