Ֆրանսիական դատարանն այս շաբաթ իրավական հետաքրքիր նախադեպ է ստեղծել՝ սառեցված հավը ճանաչելով զենքի տեսակ: Դատարանը մի տղամարդու դատապարտել է երկու տարվա ազատազրկման նախկին ընկերուհու առաջ վտանգավոր հեռավորությունից հավով թափահարելու համար:

Դատավճիռը կայացվել է հինգշաբթի օրը: Դրա համաձայն ֆրանսիկան Լյուքսեյ-լե-Բեն քաղաքում հավով հարձակման համար 35-ամյա տեղի բնակչին երկու տարվա ազատազրկման են դատապարտել մեկ տարուց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքով:

Պատիժն այդչափ խիստ է եղել, քանի որ դատավորը որոշել է, որ սառեցված թռչունն իրենից «զենք» է ներկայացնում, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով France TV-ին:

Զույգի միջեւ վեճ է ծագել այն ժամանակ, երբ մեղադրյալն այցելել է իր 46-ամյա ընկերուհուն: Երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերաճել: Զույգն այդպես էլ չի կարողացել բացատրել վեճի պատճառը:

Վեճի ընթացքում տղամարդը սառնարանից վերցրել է սառեցված հավին ու մի քանի անգամ հարվածել դրանով կնոջը՝ սպառնալով սպանել, հաղորդում է ոստիկանությունը: Զայրացած ֆրանսիացին բնակարանում ավերածություն է կազմակերպել: Սա առաջին դեպքը չէր, երբ նա մեղադրվում է կնոջ վրա հարձակման մեջ: Տղամարդն արդեն երկու անգամ դատարանի առջեւ կանգնել է բռնության համար ու նրան արգելել էին մոտենալ նախկին կնոջը: Ստացված վնասվածքներից կինը 10 մնացել է հիվանդանոցում:

Հատկանշական է, որ նույն օրը Մեծ Բրիտանիայում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք է գրանցվել ավելի տարօրինակ «զենքով»: Այստեղ վեճի հետեւանքով կինն ամուսնու վրա կարագով չորահաց է նետել: Հաղորդում են, որ դրանից հետո տղամարդուն 13 կար են դրել:

Կինն իրեն մեղավոր չի ճանաչում, եւ սպասվում է, որ դատարանի առջեւ կկանգնի հուլիսին: