«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ՓԲԸ-ում ստեղծվել է հասարակական տեսուչի ինստիտուտը, որը պետք է երկաթուղու ղեկավարության և հասարակ երկաթուղայինների միջև կապող օղակի դեր կատարի: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ընկերության մամուլի ծառայությունից, հասարակական 50 տեսուչ ընտրվելու են հենց աշխատողներից: Հասարակական տեսուչների ինստիտուտի ստեղծումը թույլ կտա հասարակ երկաթուղայիններին ընկալելի բացատրել գնացքների երթևեկության անվտանգությանը վերաբերող նորմատիվ փաստաթղթերի էությունը, ինչպես նաև վերահսկողություն սահմանել դրանց պահանջների իրականացման նկատմամբ:
ՀԿԵ ընկերությունն իր առջև դրված գլխավոր նպատակը համարում է Հայաստանում գնացքների արագության բարձրացումը: Արագության բարձրացման համար անհրաժեշտ է ապահովել գնացքների անվտանգությունը, որը կարող է լինել միայն աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում: Հենց հասարակական տեսուչներն էլ նպաստելու են դրան:
Հասարակական տեսուչների հիմնական խնդիրն է աշխատանքային կարգուկանոնի բարձրացումը: Բացի դրանից, նրանք պահանջներ կներկայացնեն նաև ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին նրանց կարգադրությունների հիմնավորվածության և երկաթգծի գործունեության վրա դրանց ազդեցության մասին:




























