Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Էրգենեի շրջանում 5-ամյա երեխան հոր որսորդական հրազենով սպանել է 9-ամյա քրոջը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 5-ամյա երեխան տանը խաղալու ժամանակ աթոռ է տեղադրել եւ կարողացել վերցնել պատից կախված որսորդական հրացանը։

Այնուհետ երեխան հրացանով խաղացել է, որի ընթացքում կրակել է հարազատ քրոջ կրծքավանդակին։

Վիրավորված աղջկան շտապ հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել 9-ամյա աղջկա կյանքը։

Սոցցանցերի քննարկումներին ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ 5-ամյա երեխան քրոջը սպանելուց հետո էլ կարծես չի գիտակցել իր արածը եւ քրոջ թաղմանը հետեւել է ձեռքերը գրպանը դրած ու անտարբերությամբ։