Օրերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Երեւանյան լճի հարակից տարածքի մարմնավաճառներից մեկի ու մի հաճախորդի միջեւ: Հաճախորդը 36-37 տարեկան մի տղամարդ, ծանոթացել է Նառա անունով մարմնավաճառուհու հետ, որին առաջարկել է 60 հազար դրամի դիմաց մի քանի ժամ անցկացնել Երեւանյան հյուրանոցներից մեկում:

Փոխհամաձայնության գալով՝ նրանք այցելել են տվյալ հյուրանոց եւ տեղ հասնելուն պես վիճաբանության բռնվել: Մարմնավաճառը սկսել է վիճել, թե իրեն տրված 60 հազար դրամ կանխավճարը քիչ էր եւ պետք է գումար ավելացնի, բայց տղամարդը հրաժարվել է ու վիճաբանության թեժ պահին, մարմնավաճառը հասցրել է ճողոպրել հյուրանոցից՝ հետ չտալով 60 հազար դրամը:

Սա ոչ մի կերպ չի մարսել շորթված հաճախորդը եւ դիմել մոտակա ոստիկանության բաժին: Մեր տեղեկությունը՝ հաստատել են նաեւ ոստիկանությունում, նշելով, որ Նառային հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: