Ադրբեջանում զինկոմիսարիատները հիվանդ երիտասարդներին բանակ են տանում: Դա հերթական անգամ հաստատվել է ստուգման արդյունքում, որն անցկացրել է այդ երկրի պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովը:
Նախարարը այս անգամ ցանկացել է մաքրել զինկոմիսարիատների «ավգյան ախոռները», եւ արդյունքները սպասեցնել չեն տվել: «Հունվարին զորակոչված երիտասարդների մեծ մասի մոտ տարբեր հիվանդությունների նշաններ են հայտնաբերվել»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախարար Զաքիր Հասանովի անմիջական հանձնարարությամբ, հունվարի 1-31-ին զորակոչիկիների առողջության կրկնակի ստուգում է անցկացվել, որի արդյունքում նրանցից 157-ի մոտ տարբեր հիվանդություններ են հայտնաբերվել:Հասանովի հրամանով նրանք վերադարձել են տուն:
Այս նորությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել լրատվամիջոցների մետ, որոնցից գլխավորը հետեւյալն է. «իսկ ո՞վ է պատասխան տալու»:




























