«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը քավոր-սանիկական հարաբերություններ է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ՝ եղել է նրա դստեր քավորը։ Տ. Ասատրյանը մտերիմ է եղել նաեւ նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ։ Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Տ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր.-ի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























