«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԵԿՄ 10–րդ հոբելյանական համագումարում հետաքրքիր կադրային փոփոխություններ են սպասվում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ՝ վարչության փոխնախագահ է դառնալու ԱԺ՝ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ Մխիկը, որը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր դարձել Հրազդանի ընտրատարածքից։
Հիշեցնենք, որ Մխիթար Հարությանյանը ԲՀԿ խորհրդի անդամ էր, սակայն վերջերս ֆինանսական խնդիրների պատճառով դուրս էր եկել կուսակցությունից։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ից դուրս գալու նրա որոշումը գնահատվել է վերևներում և նախկին պատգամավորին քաջալերելու համար նրան վստահել են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























