ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում գործարանի պայթյունի հետեւանքով վիրավորվել է 15 մարդ:

Նշվում է, որ բոլոր տուժածները ստացել են կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ: Պայթյունի պահին ձեռնարկությունում 450 մարդ է եղել, բոլորն էլ տարհանվել են, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Associated Press-ը:

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջների մի քանի բրիգադներ, ինչպես նաեւ վտանգավոր նյութերի հետ աշխատանքի մասնագետներ:

Ներկայումս պարզվում են կատարվածի պատճառները: