Գողության եւ ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` գողության եւ ծեծի փաստերի առթիվ, ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն եւ ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երեւան քաղաքի հյուրանոցներից մեկում: Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար:

Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար եւ հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ:

Կատարվում է նախաքննություն:

Ամենայն հավանականությամբ, խոսքը մարմնավաճառուհու մասին է: