Հնդկաստանի արեւելքում գտնվող Արեւմտյան Բենգալիա նահանգում այսօր 16 մարդ է զոհվել՝ ջիպի ու բեռնաբարի ճակատային բախվելու արդյունքում: Ինչպես հաղորդում է «Հինդու» պարբերականը, գերբեռնված ջիպը հարսանիքից մարդկանց  էր տեղափոխում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տեղի ոստիկանների խոսքով՝ տասներեք մարդ մահացել է հենց տեղում, եւս երեքը՝ ավելի ուշ հիվանդանոցում: Վթարի արդյունքում ողջ է մնացել միայն բեռնատարի վարորդը:

Քննիչների վարկածի համաձայն՝ բեռնատարը գերազանցել է արագությունը, չի կարողացել կառավարել մեքենան, հատել հոծ գիծն ու բախվել ջիպին: Բեռնատարի վարորդը կալանավորված է: