Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ գլխավորել է 2013թ. ԱՄՆ-ի 50 ամենաառատաձեռն բարերարների ցուցակը:

Զույգը բարեգործության համար նվիրել է Facebook-ի 18 մլն բաժնետոմսեր՝ ավելի քան 970 մլն դոլար արժեքով: Այս փողերը ստացել է Սիլիկոնային հովտում գտնվող կազմակերպությունը:

Ցուկերբերգը չի պատմել, թե ինչ նախագծեր է ֆինանսավորել, սակայն նշել է, որ խոսքը երեխաների խնամքի մասին է:

Արդյունքում երիտասարդ զույգը ցանկի առաջատարն է դարձել: Նախորդ տարի ԱՄՆ-ի 50 ամենաառատաձեռն մարդիկ բարեգործության համար ընդհանուրը 7,7 մլրդ դոլար են հատկացրել: