Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

«Հարգելի պարոն Էլբակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր բեմադրած ներկայացումները, թատրոնում ու կինոյում կերտած կերպարները վկայում են բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Ուրախ եմ նաեւ, որ մանկավարժական եռանդուն գործունեություն եք ծավալում՝ Ձեր անգնահատելի ներդրումն ունենալով ռեժիսորական ու դերասանական կադրերի պատրաստման ասպարեզում եւ հայ մշակութային կյանքի զարգացման գործում:

Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է շնորհավորանքում: