Օնլայն վճարումների վրա մասնագիտացած ընկերության ղեկավարի աշխատանքն ինքնին ենթադրում է հաքերների կողմից մշտական սպառնալիք: Դևիդ Մարկուսը, ով հանդիսանում է PayPal համակարգի սեփականատերն այդ խնդիր հետ անձամբ է բախվել: Նրա կրեդիտ քարտն անցկացրել են սարքով, որը չարագործների համար տեղեկություններ է հավաքում: Շուտով նա նկատել է, որ հանցագործը իր քարտով բազմաթիվ գնումներ է կատարել:
Այդ մասին Մարկուսը գրել է իր Twitter-ում, նշելով, որ քարդինգն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, որտեղ նա վերջերս է եղել, հաղորդում է «Կոմպյուտերրա-Օլայնը»:




























