Ֆրանսիական AGRIF կազմակերպությունը Փարիզում հին կրծքալների հավաքման ակցիա է նախաձեռնել:
Ըստ որում՝ AGRIF-ը պահանջում է ոչ միայն հագուստով ծածկել Իննա Շեւչենկոյի եւ մյուս ակտիվիստուհիների «անամոթությունը», այլեւ պահանջում են Ֆրանսիայում այդ կազմակերպության լուծարումը:
«Femen-ի կանայք պարբերաբար պղծում են քրիստոնեական անկլավները, երբեմն՝ բռնության կիրառմամբ»,-հայտարարել է AGRIF-ի նախագահ Բերնար Անտոնին: Ըստ նրա՝ սոցիալիստների կառավարությունը նրանց ամեն բան թույլ է տալիս: Այս մասին հաղորդում է Inopressa-ն՝ վկայակոչելով El Mundo-ն:



























