ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը մտերիմ ընկերուհու մոտ Մոնիկա Լեւինսկուն անվանել է «ինքնասիրահարված խելագար մուլտhերոսուհի» ու պատմել, թե ինչու է որոշել ներել ամուսնուն: Այդ մասին գրում է CNN հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ ընկերուհի Դիանա Բլերի փաստաթղթերը:
Այդ փաստաթղթերն առաջին անգամ հրապարակվել են Washington Free Beacon կայքում: CNN-ը հաստատել է, որ փաստաթղթերն իրական են ու դիմել է Հիլարի Քլինթոնի մամուլի քարտուղարին, ով չի պատասխանել հարցերին:
«Դա փոքր սխալ էր, պետք է արժանին մատուցել նրան, քանի որ փորձեց վերջ տալ «ինքնասիրահարված խելագար մուլտhերոսուհու» հետ հարաբերություններին»,- գրել է Բլերը 1998թ.-ի սեպտեմբերի 9-ին Քլինթոնի հետ զրույցի մասին:
Բլերի խոսքով՝ Հիլարի Քլինթոնը նշել է, որ ամուսինը սխալ է թույլ տվել, այն ժամանակ, երբ «սարսափելի ուժերւ անտանելի քայլերի են գնացել՝ հարվածներ հասցնելով»: Պատմությունը հրապարակվել է հենց այն ժամանակ, երն հայտնի է դարձել Նյու-Յորք նահանգի նախկին սենատորի մտադրության մասին երկրորդ անգամ առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Քլինթոն- Լեւինսկի սիրավեպը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Այդ հարաբերություններն ու հետաքննությունը հանգեցրին, որպեսզի 1998թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Քլինթոնի իմպիչմենտի գործընթացի մեկնարկով: 1999թ.-ի փետրվարին Սենատը հաստատեց այն:
Հրաժարականից մի քանի օր անց Բլերը Քլինթոնների մոտ էր ու այդ մասին գրել է, որ Հիլարիի ձայնը գրեթե ուրախ էր հնչում: «Նա պատմեց, թե ինչպես ինքը, Բիլը եւ Չելսին եկեղեցի են գնացել, չինական ռեստորան, ամենուրեք ողջունել են ծափահարություններով»,- պատմում է Բլերը:
Բլերի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Հիլարին ձգտում էր նվազեցնել Լեւինսկու կապն ամուսնու հետ: «Հիլարի Քլինթոնը պնդում է, որ դա կոպիտ անտեղի պահվածք էր, սակայն փոխադարձ համաձայնությամբ հարաբերություններ էին»,- գրել է Բլերը:
Դիանա Բլերը 1992թ.-ին միացել է Բիլ Քլինթոնի նախընտրական քարոզարշավին, 1996թ.-ին վերընտրվելուց հետ Քլինթոնի ավագ խորհրդականն էր: Մահացել է 2000թ.-ին 61 տարեկան հասակում: Փաստաթղթերը նվիրաբերել է նրա ամուսինը 2005թ.-ին: Դրանք պարունակում են տարաբնույթ տեղեկություններ՝ մասնագիտական նյութերից մինչեւ Քլինթոնների հետ նամակագրությունը:




























