«Ժառանգություն» կուսակցության եւ ոչ մի անդամ չի հայտարարել  այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ կդիմի ուղերձով ժողովրդին հենց Ազատության հրապարակում, եւ որ փետրվարի 18-ին հանրահավաք  տեղի կունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Երեւանի հյուրանոցներից մեկում, այլ ոչ Ազատության հրապարակում, հավաք կազմակերպելու որոշումը:

Մարտիրոսյանի խոսքով՝ Ազատության հրապարակն այդ ենթատեքստում դիտարկվում էր որպես միջոցառման անցկացման վայր: Նա նաեւ հաղորդել է, որ «Ժառանգությունը» Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է միջոցառման անցկացման մասին, ինչը քաղաքային իշխանություններն ընդունել են ի գիտություն: «Այդ պահին միջոցառման ձեւաչափը հստակեցված չէր, երբ մենք հստակեցրեցինք այն, որոշում կայացվեց անցկացնել մեկ այլ վայրում: Քանի որ նախատեսվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա ուղերձով, ապա նպատակահարմար է անցկացնել այն հյուրանոցում»,- եզրափակել է Մարտիրոսյանը: