ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի գազի Chevron հորատանցքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է մեկ մարդ, եւս մեկն անհետ կորել է: Chevron-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, սակայն դեռ չի հաջողվել մարել կրակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տվյալ պահին պայթյունի պատճառը հայտնի չէ: Հորատանցքը, որտեղ կատարվել է միջադեպը, գտնվում է Փիթսբուրգից 80 կմ հարավ:




























