Ալժիրի հյուսիս-արեւելքում վթարի է ենթարկվել ռազմատրանսպորտային օդանավ, զոհվել են 104 ուղեւորներից 103-ը, հայտնում է  «Ամերիկայի ձայնը»:

Ըստ վերջին տվյալների` օդանավում եղել է 103 մարդ` անձնակազմի 4 անդամ եւ 99 ուղեւոր:

Սկզբնապես հաղորդվել էր, որ վթարի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել, սակայն այժմ Ալժիրի իշխանությունները նշում են, որ մեկ մարդ փրկվել է: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ 123 զոհերի մասին:

Ամերիկյան արտադրության C-130 Hercules ռազմատրանսպորտային օդանավը, որը պատկանում էր Ալժիրի պաշտպանության նախարարությանը,  վթարի էր ենթարկվել փետրվարի 11-ի ցերեկը: Թամանրասետ քաղաքից մեկնած օդանավն ընկել էր երկրի  հյուսիս-արեւելքի Ում էլ Բուահի նահանգի լեռներում:

Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին: