Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մաշկուել փոքրիկ քաղաքում գազանաբար ինը մարդ է սպանվել:

Բոլոր զոհերն էլ թալիբներին հակազդելու քաղաքային կոմիտեից էին: Ահաբեկիչները կիրառել են ինքնաձիգեր ու նռնակներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Վերլուծաբանները նշում են, որ հանցագործությունը տեղի է ունեցլ այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները փորձում են երկխոսություն հաստատել «Թալիբան» շարժման հետ՝ երկրում խաղաղություն հաստատելու: