Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ 34-ամյա Ավագ Գ.-ն մեղադրվում է նախկին ընկերուհուց՝ Մարինե Մ.-ից սպառնալիքով 3 հազար ԱՄՆ դոլար պահանջելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ավագն ու Մարինեն նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, իսկ գժտվելուց հետո Ավագը սպառնացել է Մարինեի մերկ լուսանկարները ցուցադրել նրա ծնողներին եւ հասարակական վայրերում՝ պահանջելով խոշոր չափի՝ 1 մլն 220 հազար ՀՀ դրամին համարժեք 3 հազար ԱՄՆ դոլար:

Ավագ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 10 տարի ժամկետով: Ավագ Գ.-ն այժմ գտնվում է կալանքի տակ:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա փետրվարի 13-ին: