Պակիստանի Կարաչի քաղաքում ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն ութ ոստիկան, եւս քսանհինգ մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդվում է, ավտոբուսը, որում եղել են իրավապահները, պայթել է ոստիկանական ուսումնական կենտրոնից ոչ հեռու: Տուժողների թվում նաեւ հասարակ քաղաքացիներ են: Բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը, որում եղել է  50 մարդ, բախվել է մեքենայի, որի մեջ պայթուցիկ է եղել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: