Կրասնոդարի երկրամասային դատարանում բողոքարկվում է 73-ամյա «օրենքով գող» Միխայիլ Նիկուրաձեի (քրեական միջավայրում առավել հայտնի է Լուա մականունով) նկատմամբ Սոչիի Ադլերի շրջանային դատարանի կայացրած դատավճիռը :
Քրեական աշխարհի վետերանը ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերին Ադլերում՝ մոտի ատրճանակի եւ երկու փամփուշտի համար: Դեկտեմբերի 20-ին դատավոր Յակիմենկոն նրան մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման՝ գաղութ-բնակավայրում, հայտնում է «Փրայմ-Քրայմը»:
Հիշեցնենք, Լուայի նախորդ ձերբակալությունը տեղի էր ունեցել 2010-ի ապրիլին՝ կրկին զենքի համար: Այդ նույն Յակիմենկոն նրան դատարանի դահլիճից ազատ էր արձակել՝ սահմանափակվելով երկու ամսվա ազատազրկմամբ, որը ամբաստանյալն արդեն կրել էր:




























