Նորվեգացի գիտնականներն առաջին անգամ ապակոդավորել են վիկինգների հնագույն կոդը՝ XII–XIII դարերի: Օսլոյի համալսարանի գիտնականները ապակոդավորել են կոդը, որը նշված է եղել նշաձողի վրա: Այն հայտնաբերվել էր Բերգենում, սակայն դրա վրա արված գրությունը բացահայտված չէր երկար տարիների ընթացքում, հաղորդում է The Guardian-ը:
Գիտնականները պարզել են, որ փայտի վրա գրված են հին նորվեգական անուններ՝ Սիգուրդ ու Լավրան: Անունները կոդավորված են եւ այդ կոդերը տարիներ շարունակ չ ոք չէր կարողանում ապակոդավորել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:



























