Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները դրամ տեղափոխողների վրա հարձակումների մեջ կասկածվող էթնիկ հանցախմբի անդամի են բռնել: Նա Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի 35-ամյա բնակիչ է, որը վարձով բնակվում էր Մոսկվայում՝ առանց գրանցման:

Ըստ իրավապահների՝ նա կարող է հանցակից լինել Մոսկվայի շրջանում մի շարք հանցագործությունների: Կազմակերպված հանցախմբի մնացած անդամներին ձերբակալելու գործողություններ են ձեռնարկվել, հայտնում «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ն:

Հանցախմբի անդամները հարձակվել են գործարարների վրա՝ ավտոմեքենան նստելիս կամ դրանից իջնելիս: Դանակի եւ ուժի կիրառման սպառնալիքով նրանք տուժածներից խլել են փողի պայուսակները, այդ թվում՝ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձի համար նախատեսված գումարները: