Մոսկվացի պաշտոնյան սպանվել է մերձմոսկովյան Իլյինսկ բնակավայրում գտնվող իր տանը՝ կողոպտիչների կողմից: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը:
Հաղորդվում է, որ անհայտ դիմակավորված անձինք մտել են տուն, կապել են տղամարդուն ու նրա կնոջը եւ պահանջել, որպեսզի նրանք հանձնեն թանկարժեք իրերը: Որոշ ժամանակ անց հանցագործները երկու անգամ կրակել են ու թաքնվել «Ինֆինիտի» մեքենայով:
Մահացած տղամարդը 52 տարեկան էր, նա պաշտոն էր զբաղեցնում Մոսկվայի կառավարության առեւտրի ու ծառայությունների դեպարտամենտում:
Զոհի կինը ողջ է մնացել, սակայն հիվանդանոց է տեղափոխվել:


























