Մոսկվայի շրջանային դատարանը կքննի Պետերբուրգի բնակչուհու գործը, ով կենցաղային վեճի ընթացքում դանակահարել էր ընկերուհուն:

Հաղորդվում է, որ միասին բնակվող կանայք 2013-ի նոյեմբերի 17-ին ալկոհոլ են օգտագործել, եւ երբ մեղադրյալը սկսել է բուտերբրոդներ սարքել, ընկերուհին փորձել է դանակը խլել նրա ձեռքից, խալաթից քաշելով հեռացրել է սեղանից, ասելով, թե ինքը այդ ամենը կանի, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Պետերբուրգի դատախազության մամուլի ծառայությունը:

Մեղադրյալը բարկացել է, շրջվել եւ դանակով հարվածել տուժածի կրծքավանդակի ձախ հատվածին: Կինը մահացել էր հաջորդ օրը՝ քաղաքի հիվանդանոցում:

Քրեական գործն ուղարկվել է Մոսկվայի դատարան՝ առավել մանրամասն քննության: