Մախաչկալայում անհայտ անձինք գնդակահարել են ոստիկանության 2 աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում Մախաչկալայի Կիրովի շրջանի «Ուչխոզ» միկրոշրջանում:

Իրավապահների տեղեկություններով, անհայտ անձինք տեղաշարժվել են «Ժիգուլի» մեքենայով, որը ոստիկանները փորձել են կանգնեցնել փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ի պատասխան կրակոցներ են հնչել, արդյունքում ոստիկաններից մեկը զոհվել է տեղում, մյուսը՝ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Ներկայումս հանցագործներին որոնելու գործողություններ են ընթանում: