Մոսկվայում բնակվող մի աղջիկ գերեզմանատանը հայտնաբերել է անցած տարվա դեկտեմբերին սրտի կաթվածից մահացած հայտնի քաղաքական գործիչ Եգոր Գայդարի ջարդված դիմանկարը։
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», անհայտ անձիք անարգել են Եգոր Գայդարի շիրիմը։
Պահակների խոսքերով, կասկածելի անձնաց իրենք չեն տեսել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Մոսկվայի ոստիկանությունում հերքում են վանդալիզմի տարբերակը՝ նշելով, որ նկարի ընկնելու պատճառը քամին է եղել։




























