Ադրբեջանաամերիկյան հերթական ռազմական վարժանքները անորոշ ժամանակով հետաձգվել են, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն։
«Մեծ արարում» կուսակցության ղեկավար Ֆազիլ Մուստաֆան իր հերթին կարծում է, որ «Ադրբեջանի միակողմանի հրաժարումը ԱՄՆ-ի հետ ռազմական վարժանքներից, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ վարած հակաադրբեջանական քաղաքականության պատասխանն է»։
APA գործակալության տվյալներով, Ադրբեջանը հանդես է եկել մայիսին կայանալիք նախապես համաձայնեցված ռազմական վարժանքներից դուրս գալու մասին հայտարարությամբ։




























