Boeing 737 օդանավը, որում 77 ուղեւոր կար, վթարային վայրէջք է կատարել Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի օդանավակայանում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Տրանսաերո»-ի մամուլի ծառայությունը:
Ավիափոխադրողի մամուլի ծառայությունում բացատրել են, որ վայրէջքը կատարվել է օդանավի օդափոխության համակարգի աշխատանքի խափանման պատճառով: Անձնակազմի անդամներից եւ ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
Ուղեւորները Մադրիդ կհասնեն ռեզերվային օդանավով, որը նրանց հետեւից ուղարկվել է Մոսկվայից:


























