Ռուսական մայրաքաղաքում երեխան դուրս է նետվել 12-րդ հարկում գտնվող բնակարանից՝ փորձելով փրկվել հրդեհից:
Ինչպես գերատեսչությունում են հաղորդել, Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող բնակարաններից մեկում փետրվարի 17-ին հրդեհ է տեղի ունեցել: Փորձելով փրկվել հրեհից՝ երեխան դուրս է նետվել պատուհանից: Կես ժամ անց հրդեհը կասեցվել է:
Մեկ ժամ անց 11-ամյա տղան մահացել է: Տղայի կյանքը փրկել չի հաջողվել, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է եղել:


























