Վրացական ընդդիմությունը հուշարձան է կառուցելու նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչախմբի զոհերի հիշատակին: Այդ մասին ապրիլի 20-ին հայտարարել է «Հաղթանակի համար» կուսակցության առաջնորդ, հայտնի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: «Մենք խաչ կդնենք, որը կօծվի ուղղափառության օրենքներով»,- ասել է նա «Ալիա» թերթին:

7-մետրանոց հուշարձանի հեղինակը ճարտարապետ Գիգի Բատիաշվիլին է:

Խաչապուրիձեն հաղորդել է, որ դեռւես ընտրության փուլում է հուշարձանի տեղադրման վայրը: Ըստ ընդդիմադրի՝ ներկայիս իշխանությունների բռնաճնշումներին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ: