Հայաստանում 2010 թ. ապրիլի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 144 դեպք, բացահայտվել է 126-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:




























