Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ադրբեջանի զինված ուժերը փոքր տրամաչափի զենքերով եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել են ղարաբաղյան դիրքերը Հորադիզի, Կորգանի, Յուսիֆջանլիի, Շուրաբադի, Բաշ Քարվենդի եւ Լեւոնարխի ուղղություններով:

ԼՂՀ Պաշտպանական բանակի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: