Հացի եւ խմորեղենի չարաշահումը մարդու մոտ հոգնածություն ու ռեակցիայի արգելակում են հարուցում: ԱՄՆ-ում հայտնի սրտաբան Ուիլյամ Դեւիսի խոսքով՝ այսօր սովորական քաղաքացիները սննդակարգի 30-50 տոկոսը զբաղեցնող հացաբուլկեղենը վնասում է նրանց առողջությանը:
Բժիշկները եզրակացնում են, որ ժամանակակից մարդիկ շատ են օգտագործում հաց ու խմորեղեն: Իսկ հացահատիկներում այժմ պարունակվում է գեների ձեւափոխում առաջացնող գլիադին սպիտակուցը, որը հոգնածություն է առաջացնում: Սպիտակ հացի եւ բուլկեղենի չարաշահումը հանգեցնում է օրգանիզմում մանրաթելերի պակասի, որոնք անհրաժեշտ են ուղեղի նորման գործունեության համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բացի այդ գլիադին սպիտակուցն ակտիվացնում է ուղեղի ընկալիչները, որոնք պատասխանատու են ախորժակի եւ ուտելիքից հագենալու համար: Ուստի մարդը սկսում է ավելի շատ կալորիաներ օգտագործել, ինչը հանգեցնում է քաշի ավելացման ու ճարպակալման:




























