Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու մասին:
Համաձայն Սահմանադրության՝ Լեխ Կաչինսկու ողբերգական մահվանից հետո երկրի ղեկավարի պարտականություններն անցել են խորհրդարանի ստորին պալատի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Սմոլենսկի մոտ ավիաաղետը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Սեյմի նախագահը պարտավոր էր Լեհաստանի նախագահի ընտրությունների օրը նշանակել 14 օրվա ընթացքում:
Ինքը՝ Բրոնիսլավ Կոմորովսկին, ամենայն հավանականությամբ, դառնալու է «Քաղաքացիական պլատֆորմ» կառավարող կուսակցության թեկնածուն: Չի բացառվում, որ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին նույնպես մտնի պայքարի մեջ՝ շեշտը դնելով նրա վրա, որ մտադիր է շարունակել եղբոր գործը:




























