Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը մայիսի 1-ից նոյեմբերի 1-ն իր անդամների ուժերով կանցկացնի ամենշաբաթյա շաբաթօրյակներ` նպատակ ունենալով մաքրել Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանները` ողջ Հայաստանում:
Ակցիայի համակարգման նպատակով ապրիլի 21-ին տեղի է ունեցել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը համայնքային 155 ներկայացուցչությունների ղեկավարների հետ:




























