Վաղը` ապրիլի 22-ին, ժամը 15-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպում է հավաք — քննարկում «Արցախյան ճակատում „ստատուս-քվոյի“ հրամայականը» թեմայով։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբից, Միջոցառմանը ելույթ կունենան ազգային, քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ: Հավաքը կկայանա Վրացական 2 հասցեում (Բորսայի շենքի հանդիպակաց մայթ):




























