«Հայաստանի համար ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Երեւանը պետք է ելքեր գտնի՝ հույսը դնելով սեփական ժողովրդի իմաստունության վրա»,- Ցեղասպանության 95-ամյակին նվիրված Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։
Նրա խոսքով, որոշումներ ընդունելիս Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն ազգաբնակչության շահերը, քանի որ Սփյուռքն իր մոտեցումներով շատ հարցերում հաճախ վնասում է այն երկրին, որում չի ապրում։
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ժարիխինը նշել է, որ Անկարան այդ կերպ փորձում է ապահովագրել իրեն նյութական կամ տարածքային հնարավոր պատասխանատվությունից։ «Թուրքիան վախենում է Հոլոքոստի ճանաչման նախադեպից, սակայն պետք է ստեղծվի միջազգային հանձնաժողով, որն Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո կկարգավորի հետագա հարցերը»,- հայտարարել է Ժարիխինը։



























