Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 21-ին Բրյուսել նախատեսված այցը հետաձգվել է Եվրոպայի երկնքում իսլանդական հրաբխի փոշուց ձեւավորված ամպի պատճառով։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կկայանա այլ ժամկետներում։
Նշենք, որ այցի ընթացքում ՀՀ նախագահը պետք է հանդիպեր Բելգիայի եւ Եվրամիության ղեկավարների հետ։




























