Ռուսաստանի մայրաքաղաքում ինքնաշեն պայթուցիկ նյութերով երկու երիտասարդների են ձերբակալել։ Նրանք երկուսն էլ ուսանողներ են։

Երիտասարդների հետ քննչական աշխատանքներ են տարվում։ Ճշտում են, թե նրանք կապ չունե՞ն արդյոք զինված խմբավորումների հետ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ էին որոտացել, որոնց արդյունքում զոհվել էր 40, տուժել ավելի քան 90 մարդ։ Ներկայումս հիվանդանոցներում շարունակում է մնալ 20 մարդ։