Ճապոնացի առաջին տիեզերագնաց Կոիչի Վակատան դարձել է ՄՏԿ-ի հրամանատարը: 

Հաղորդվում է, որ մարտի 9-ին ռուս տիեզերագնաց Օլեգ Կոտովն իր լիազորությունները հանձնել է ճապոնացի գործընկերոջը` համապատասխան  փաստաթուղթ ստորագրելով:  Դրանից հետո գիտարշավի համարը ՄՏԿ-38-ից փոխվել է ՄՏԿ-39-ի: Փաստաթուղթը ստորագրելու արարողությունն ավարտվել է տիեզերանավի զանգը պաշտոնական հնչեցնելով: 

«Ինձ համար մեծ պատիվ է ՄՏԿ-ն գլխավորելը: Որպես ճապոնացի` ես շատ հպարտ եմ, որ այսպիսի մեծ պատասխանատվություն են դրել ինձ վրա», — արարողությունից հետո նշել է Վակատան:

Ըստ նրա` ՄՏԿ-ի հրամանատարությունը Ճապոնիայի քաղաքացուն հանձնելը վկայում է այդ երկրի ձեռքբերումների, ինչպես նաեւ ճապոնացիներին վստահելու մակարդակի մասին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը: