«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկայում արտահերթ համագումար կանցկացնի, որի ընթացքում կտա հանրությանը հուզող ներկուսակցական հարցերի պատասխանները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ստեղծելով „Ժառանգություն“ կուսակցությունը՝ ես ձգտել եմ կառավարման հորիզոնական համակարգ ստեղծել՝ շեշտերը չդնել առանձին անհատների վրա, բայց, ցավոք, „հայկական հիվանդությունը“ չշրջանցեց նաեւ մեզ, առանձին անհատներ չկարողացան զերծ մնալ սեփական „Ես“-ը աստվածացնելու գայթակղությունից: Առաջիկա համագումարում այդ իրավիճակը կվերլուծվի, մենք կփորձենք գտնել ճիշտ մոտեցումներ»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե «Ժառանգությունն» ապագայի կուսակցություն է:

Նշենք, որ մի քանի ամիս առաջ «Ժառանգության» վարչության կազմում ներկուսակցության տարաձայնության հետեւանքով կադրային փոփոխություններ եղան, անգամ վարչության մի շարք անդամներ լքեցին կուսակցությունը: