Ապրիլի 23-ին Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թեւը բողոքի գործողություն է անցկացրել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանության առջեւ: Գործողությունն արտոնվել էր ռուսական իշխանությունների կողմից: Մասնակիցները, որոնք թվով մոտավորապես 15 հոգի էին, հավաքվել էին ժամը 11.00-ին եւ, բերելով իրենց հետ դրոշներ եւ պաստառներ, պահանջում էին թուրքական իշխանություններից եւ աշխարհի բոլոր պետություններից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ակցիան տեւել է մեկ ժամ, որից հետո մասնակիցները լքել են դեսպանության հարակից տարածքը:
Իսկ վաղը՝ ապրիլի 24-ին նախատեսվում է անցկացնել ցույց Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում, որին հավանաբար, բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, կմասնակցեն ՌԴ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ:




























