Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի խորհրդարանը ապրիլի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում «Հանդուրժողության եւ ազգերի միջեւ հարգանքի օրվա» շրջանակներում եւ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն բանաձեւ է ընդունել, որով Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը, հարգելով զոհերի հիշատակը եւ հետագայում նման հանցանքները կանխելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Թուրքիային` ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: