Ապրիլի 23-ի երեկոյան Դաղստանի Տարումովյան շրջանում մեծ հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով այրվել է շուրջ երեք հազար խ/մ «սեւ ոսկու» մի պահեստ։

Մինչեւ օրվա վերջ փրկարարներին չի հաջողվել մեկուսացնել կրակը։ Ներկայւմս դեպքի վայրում աշխատում են նախկից ավել 58 մարդ եւ 12 միավոր տեխնիկա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Պայթյունի վտանգ դեռեւս չկա։ Ամենամոտ բնակատեղին դեպքի վայրից 15 կմ հեռավորության վրա է գտնվում։

Հրդեհի պատճառները ճշտվում են։